Կատու
SECRET չոր կեր հասուն կատուների համար
SKU : 03531
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
Հատուկ մշակված լիարժեք և հավասարակշռված կեր, որը նախատեսված է կատվի ամենօրյա սննդային պահանջները բավարարելու և նրա առողջության ու կենսունակության պահպանմանը նպաստելու համար։ Բաղադրատոմսը մշակված է՝ հաշվի առնելով կատուների սննդային առանձնահատկություններն ու կարիքները։ Կերն ունի բարձր համային գրավչություն և պարունակում է A, D, E և B խմբի վիտամիններ, Օմեգա-3 և Օմեգա-6 ճարպաթթուներ, ինչպես նաև հանքանյութեր, որոնք նպաստում են կատվի օրգանիզմի բնականոն գործունեությանը և ամենօրյա սննդային պահանջների ապահովմանը։ Բաղադրության մեջ ներառված Bacillus subtilis բնական պրոբիոտիկը նպաստում է մարսողական համակարգի բնականոն աշխատանքին և աջակցում է իմունային համակարգի բնական պաշտպանությանը, իսկ Yucca schidigera-ի էքստրակտը կարող է նպաստել մեզի և կղանքի տհաճ հոտի նվազեցմանը։ Կերի հատիկների օպտիմալ չափն ու խտությունը նպաստում են ծամելու գործընթացին և կարող են աջակցել ատամների ու լնդերի առողջության պահպանմանը։ Բարձրորակ սպիտակուցները նպաստում են էներգիայի բնականոն ապահովմանը, իսկ Օմեգա-3 և Օմեգա-6 ճարպաթթուների հավասարակշռված համադրությունը նպաստում է մաշկի և բրդածածկույթի առողջության ու փայլի պահպանմանը։ Վիտամինների և տաուրինի համադրությունն աջակցում է իմունային համակարգի բնականոն գործունեությանը։
ԿԵՐԻ ՀԱՏԻԿԻ ԲՆՈՒԹԱԳԻՐ՝ հատիկը օվալաձև է, լայնությունը՝ 10–6 մմ, բարձրությունը՝ 6–7 մմ։
Есть мнение об этом товаре?
Поставьте оценку и напишите свой отзыв






