Ֆերմա
Ականջի ծակիչ
SKU : 03819
Բնութագիրը
Նշանակությունը՝ Սարքի ծայրին առկա հատուկ մեխանիզմը կենդանու ականջի կռճիկային հատվածի վրա անում է հստակ, մաքուր կլոր անցք կամ հատուկ կտրվածք
Կիրառությունը՝ Այս անցքերը ֆերմերներին թույլ են տալիս հեռվից տարբերակել կենդանիներին ըստ համարների կամ խմբերի ծննդյան տարեթիվ, ցեղատեսակ։ Այն հաճախ օգտագործվում է նաև մինչև պլաստիկե ականջապիտակները հագցնելը՝ ականջի անցուղին նախապես պատրաստելու համար։
Կառուցվածքը՝ Պատրաստված է ամուր, կռած մետաղից։ Վերևի մասում ունի մետաղյա փական-օղակ, որը սեղմված վիճակում ֆիքսում է բռնակները՝ գործիքը փակ պահելու և անվտանգ տեղափոխելու համար։
Օգտագործման անվտանգության կանոններ
Ախտահանում — Յուրաքանչյուր կենդանուն դակելուց առաջ և հետո գործիքը պետք է պարտադիր թաթախել հականեխիչ լուծույթի սպիրտի կամ յոդի մեջ, որպեսզի արյան միջոցով վարակները նախրի ներսում չտարածվեն:
Արյունատար անոթներ — Ծակումը պետք է արվի ականջի կենտրոնական հատվածում՝ խիստ զգուշանալով խոշոր երակներն ու զարկերակները վնասելուց, ինչը կարող է առաջացնել ուժեղ արյունահոսություն:
Есть мнение об этом товаре?
Поставьте оценку и напишите свой отзыв






