Շուն
Կերամիկե կերաման
SKU : 01074
Glee Mirror փոքր կերաման (400 մլ տարողությամբ) իդեալական չափս ունի բոլոր ցեղատեսակների կատուների և ձագերի, ինչպես նաև փոքր ցեղատեսակի շների (օրինակ՝ շպից, չիխուախուա, յորքշիրյան տերիեր կամ թոյ-տերիեր) համար։
Կերամանի չափսերն ու բնութագրերը. տրամագիծը՝ 13,5 սմ ՝ օպտիմալ լայնություն, որը կանխում է կատվի կամ փոքր շան բեղիկների (վիբրիսների) հաճախակի շփումը թասի եզրերի հետ ուտելու ընթացքում։ Եզրի բարձրությունը՝ 4,5 սմ՝ ցածր եզր, որը թույլ է տալիս նույնիսկ շատ փոքրիկ ձագին կամ քոթոթին հեշտությամբ հասնել թասի հատակին գտնվող կերին։ Գույնը՝ փայլուն մոխրագույն՝ արտաքին մասում մեղրախորիսխի նմանվող նախշով, իսկ ներքին մասում՝ մաքուր սպիտակ։
Օգտագործման լավագույն տարբերակները․ Սննդի համար՝ 400 մլ տարողությունը կատարարապես հարմար է մեկանգամյա կերակրման կամ չոր կերի՝ ամբողջ օրվա չափաբաժնի, ինչպես նաև թաց կերի ստանդարտ փաթեթիկի կամ պահածոյի համար։ Ջրի համար՝ այն հիանալի անհատական աման է, որը հեշտ է ամեն օր լցնել։ Կոմպակտ չափսերի շնորհիվ այս ամանն ավելի քիչ է կշռում, քան ավելի մեծ մոդելները, սակայն բավականաչափ ծանր է՝ հատակին կայուն մնալու համար, երբ ընտանի կենդանին ակտիվորեն լիզում է ամանի հատակը։
Есть мнение об этом товаре?
Поставьте оценку и напишите свой отзыв






