Կատու
Թաց կեր ստերջացված կատուների համար
SKU : 00772
ProBalance-ը՝ նախատեսված ստերջացված և կաստրացիայի ենթարկված կատուների համար, թաց կեր հավի մսով ամբողջական կտորներով, հավասարակշռված կեր մեծ ցեղատեսակի կատուների համար՝ տաուրինով Կերում հաշվի է առնված կենդանու ֆիզիոլոգիական կարիքները, նախատեսված է կատուների ամենօրյա սնուցման համար։ Բաղադրիչների բարձրորակ և բազմազան համադրությունը կատվին ապահովում է բոլոր անհրաժեշտ սննդանյութերով։ Կերը հարստացված է վիտամիններով, հանքանյութերով և ամինաթթուներով։
«Fitocare® for cats» բուսական խառնուրդը դեղաբույսերի արտոնագրված համադրություն է, որը մշակվել է գործող անասնաբույժների կողմից։ Այն օժտված է ընդհանուր ամրապնդող և տոնուսը բարձրացնող հատկություններով՝ նպաստելով ձեր կատվի երկարակեցությանը։
ProBalance® կենդանիների կերը համի և սննդային արժեքի կատարյալ հավասարակշռություն է ապահովում։ ProBalance® պահածոները չեն պարունակում ԳՄՕ-ներ, արհեստական գունանյութեր և կոնսերվանտներ, ինչպես նաև պարունակում են տաուրին՝ կատուների համար կենսական նշանակություն ունեցող ամինաթթու։ Խնամքով ընտրված բաղադրիչները և արտադրության խիստ չափանիշները երաշխավորում են արտադրանքի բարձր որակը։
Բաղադրությունը՝ աղացած հավի միս և մսային ենթամթերք, ձուկ և ձկնային ենթամթերք, բուսական սպիտակուցներ (հացահատիկային կուլտուրաներ, ոլոռ), «Fitocare® for cats» բուսական խառնուրդ, բջջանյութ, կենդանական ծագման սպիտակուցներ, վիտամինա-հանքային հավելում կատուների համար, տաուրին։
Երաշխավորված ցուցանիշներ՝
խոնավություն՝ առավելագույնը 81%,
հում սպիտակուց՝ առնվազն 6%,
հում ճարպ՝ առնվազն 3%,
հում մոխիր՝ առավելագույնը 2,5%,
հում բջջանյութ՝ առավելագույնը 0,3%։
Վիտամիններ և հանքանյութեր՝ կալցիում՝ 0,1%, ֆոսֆոր՝ 0,09%, տաուրին՝ 0,04%, վիտամին A՝ 95,0 ՄՄ, վիտամին D՝ 9,5 ՄՄ, վիտամին E՝ 0,57 ՄՄ։
Ունե՞ք կարծիք ապրանքի մասին:
Տվեք գնահատական և գրեք ձեր կարծիքը






