Կատու
SECRET չոր կեր կատուների համար
SKU : 03617
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ՝ Secret Premium-ը հատուկ մշակված լիարժեք և հավասարակշռված կեր է, որը նախատեսված է ստերիլիզացված կամ կաստրացված կատուների ամենօրյա սննդային պահանջները բավարարելու համար՝ հաշվի առնելով նրանց ֆիզիոլոգիական առանձնահատկությունները։ Հավասարակշռված սպիտակուցի և ճարպի պարունակությունը նպաստում է առողջ մարմնի քաշի պահպանմանը։ Կերի բաղադրության մեջ ներառված A, D, E և B խմբի վիտամինները, Օմեգա-3 և Օմեգա-6 ճարպաթթուները, տաուրինը և այլ սննդանյութեր նպաստում են կատվի օրգանիզմի բնականոն գործունեության և ընդհանուր առողջության պահպանմանը։ Բնական Bacillus subtilis պրոբիոտիկը նպաստում է մարսողական համակարգի բնականոն աշխատանքին և աջակցում է իմունային համակարգի բնական պաշտպանությանը, իսկ Յուկա Շիդիգերայի էքստրակտը կարող է նպաստել մեզի և կղանքի տհաճ հոտի նվազեցմանը։ Հատուկ չափի և խտության կերահատիկները նպաստում են ծամելու գործընթացին և կարող են աջակցել ատամների ու լնդերի առողջության պահպանմանը։
ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ նպաստում է առողջ մարմնի քաշի պահպանմանը, ապահովում է անհրաժեշտ վիտամիններով և հանքանյութերով, աջակցում է մաշկի և բրդածածկույթի առողջության պահպանմանը, նպաստում է մարսողական համակարգի բնականոն գործունեությանը և աջակցում է իմունային համակարգի բնական պաշտպանությանը։ Տաուրինը կարևոր է սրտի և տեսողության բնականոն գործունեության համար, իսկ Օմեգա-3 և Օմեգա-6 ճարպաթթուները նպաստում են մաշկի և բրդածածկույթի առողջության պահպանմանը։
ԿԵՐԱՀԱՏԻԿԻ ՉԱՓԸ՝ մոտ 10 մմ։
ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ մսային ալյուր՝ հավ՝ 31%, եգիպտացորեն, ցորեն, թռչնի ճարպ, բրինձ, եգիպտացորենի գլյուտեն, հիդրոլիզացված մսային սպիտակուցներ՝ որպես համային հավելում, գարեջրի խմորիչ, սաղմոնի յուղ, վիտամինա-հանքային համալիր, լիզին, Յուկա Շիդիգերայի էքստրակտ, մեթիոնին, տաուրին, Bacillus subtilis պրոբիոտիկ։
ՍՆՆԴԱՅԻՆ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐ՝ 1 կգ կերի հաշվով՝ վիտամին A՝ 18 000 ՄՄ, վիտամին D՝ 1 500 ՄՄ, վիտամին E՝ 300 ՄՄ, վիտամին K՝ 0,2 մգ, B խմբի վիտամիններ՝ 1885,44 մգ, երկաթ՝ 60 մգ, ցինկ՝ 90 մգ, մանգան՝ 10 մգ, պղինձ՝ 10 մգ, յոդ՝ 1,3 մգ, սելեն՝ 0,1 մգ, Յուկա Շիդիգերայի էքստրակտ՝ 250 մգ, տաուրին՝ 0,12%, Bacillus subtilis պրոբիոտիկ, լիզին՝ 3%, մեթիոնին + ցիստին՝ 1,5%։
ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ սպիտակուց՝ 30%, ճարպ՝ 14%, բջջանյութ՝ 2,5%, մոխիր՝ 6,5%, ածխաջրեր՝ 39%, կալցիում՝ 1,1%, ֆոսֆոր՝ 0,8%, Օմեգա-3 և Օմեգա-6 ճարպաթթուներ՝ 2,86%, խոնավություն՝ մինչև 8%։
Ունե՞ք կարծիք ապրանքի մասին:
Տվեք գնահատական և գրեք ձեր կարծիքը






