Կատու
Կատուների չոր կեր
SKU : 03790
ZOOCHARM կատուների չոր կերը պատրաստված է բարձրորակ բաղադրիչներից, այդ թվում՝ երկու տեսակի մսից (հավի և ձկան), որոնք ապահովում են անհրաժեշտ սպիտակուցներով և կատվին մատակարարում բոլոր կարևորագույն սննդանյութերը։ ZOOCHARM կերն աչքի է ընկնում հիանալի համով, ուստի ձեր կատուները սիրով կուտեն այս ախորժելի հատիկները։ Վիտամիններով և հանքանյութերով հարուստ ZOOCHARM կերը ոչ միայն բավարարում է ձեր ընտանի կենդանու սննդային պահանջները, այլև ամրացնում է իմունային համակարգը՝ բարձրացնելով դիմադրողականությունը տարբեր հիվանդությունների նկատմամբ։ Կերը պարունակում է հատուկ հավելումներ, որոնք նպաստում են ընդհանուր առողջության պահպանմանը և իմունային համակարգը պահում օպտիմալ վիճակում։
Բաղադրություն՝ ջրազրկված թռչնամիս (30%), բրինձ, վարսակի փաթիլներ, կենդանական ճարպ, տավարի մսի ալյուր (4%), հիդրոլիզված մսային սպիտակուցներ, հիդրոլիզված սաղմոն (4%), ճակնդեղի մանրաթել (չորացրած), վիտամինա-հանքային համալիր, չորացրած գարեջրի խմորիչ, ձկան յուղ, չորացրած խնձոր, նեխուր, ծովային ջրիմուռներ (կելպ), յուկկայի էքստրակտ։
Վերլուծական բաղադրիչներ՝ հում սպիտակուց՝ 32%, հում ճարպ՝ 16%, հում մոխիր՝ 7,7%, հում բջջանյութ՝ 4%, ածխաջրեր՝ 32,3%, կալցիում՝ 1,4%, ֆոսֆոր՝ 1,1%:
Հավելումներ (1 կգ-ի հաշվով)՝ տաուրին՝ 0,2%, Օմեգա-3 ճարպաթթուներ՝ 0,4%, Օմեգա-6 ճարպաթթուներ՝ 2,7%:
Էներգետիկ արժեքը՝ 4012 կկալ/կգ:
Ունե՞ք կարծիք ապրանքի մասին:
Տվեք գնահատական և գրեք ձեր կարծիքը






