Կերեր
GHEDA չոր կեր ձագերի, հղի և կերակրող շների համար
SKU : 00247
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ՝ լիարժեք և հավասարակշռված կեր, որը մշակված է՝ հաշվի առնելով տարբեր ցեղատեսակների և կյանքի փուլերի սննդային պահանջները։ Կերը ստեղծվել է մասնագետների հետ համագործակցությամբ և նախատեսված է լուպոիդ (Lupoid) խմբին պատկանող շների համար։ Սաղմոնի հիմքով բանաձևը հարուստ է Օմեգա-3 ճարպաթթուներով և պարունակում է գլյուկոզամին, որոնք նպաստում են ձագերի առողջ աճին և զարգացմանը, ինչպես նաև աջակցում են հղի և կերակրող էգ շների սննդային պահանջների ապահովմանը։
ԼՈՒՊՈԻԴ ԽՄԲԻ ՇՆԵՐԻ ՕՐԻՆԱԿՆԵՐ՝ գերմանական հովվաշուն, ավստրալիական հովվաշուն, բոբթեյլ։ Այս խմբի շներին բնորոշ են բրգաձև գլուխը, ուղիղ եռանկյունաձև ականջները և երկարավուն դունչը։
ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ չորացված կենդանական սպիտակուց՝ 25%, որից 10.5%-ը՝ սաղմոն, թարմ սաղմոնի միս՝ 4%, բրինձ՝ 14.4%, եգիպտացորեն, եգիպտացորենի հատիկներ, սիսեռ, հավի ճարպ, չորացրած ճակնդեղի միջուկ, հիդրոլիզացված կենդանական սպիտակուց, դդմի սերմի յուղ, չորացված բույսեր, հատապտուղներ՝ 0.05%, գլյուկոզամին՝ 0.01%։
ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԲԱՂԱԴՐՈՒԹՅՈՒՆ՝ սպիտակուց՝ 26.0%, բջջանյութ՝ 3.55%, ճարպեր և յուղեր՝ 15.0%, մոխիր՝ 6.8%, կալցիում՝ 1.2%, ֆոսֆոր՝ 0.9%։
ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝ սաղմոնն ու Օմեգա-3 ճարպաթթուները նպաստում են մաշկի և բրդածածկույթի առողջության պահպանմանը, իսկ գլյուկոզամինը աջակցում է հոդերի և ոսկրային համակարգի բնականոն զարգացմանն ու պահպանմանը։
Ունե՞ք կարծիք ապրանքի մասին:
Տվեք գնահատական և գրեք ձեր կարծիքը





