Կերեր
GHEDA չոր կեր հասուն շների համար
SKU : 03638
ՆԱԽԱՏԵՍՎԱԾ Է՝ 12/18 ամսականից մինչև 10 տարեկան բոլոր չափերի շների համար։ Կերը հարմար է ցածր կամ չափավոր ակտիվությամբ շների համար և ունի հավասարակշռված ճարպային պարունակություն, որը կարող է նպաստել առողջ մարմնի քաշի պահպանմանը՝ համապատասխան կերակրման չափաբաժնի պայմաններում։ Կերի բաղադրության մեջ ներառված է 25% հավի սպիտակուց, որից 4%-ը՝ հավի միս, որը կենդանական սպիտակուցի աղբյուր է և նպաստում է մկանային զանգվածի պահպանմանը։ Գյուղատնտեսական ծագման բաղադրիչները՝ եգիպտացորենը, ցորենի միջուկը և չորացրած ճակնդեղի մանրաթելերը, լրացնում են սննդային բաղադրությունը և նպաստում մարսողական համակարգի բնականոն աշխատանքին։
ՍՆՆԴԱՅԻՆ ԱՐԺԵՔ՝ հում սպիտակուց՝ 23,50%, հում մանրաթել՝ 3,60%, հում յուղեր՝ 10,50%, հում մոխիր՝ 9,50%։
ՍՆՆԴԱՅԻՆ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐ՝ 1 կգ կերի հաշվով՝ վիտամին A՝ 10 800 ՄՄ, վիտամին D₃՝ 605 ՄՄ, վիտամին E՝ 65 ՄՄ, պղինձ, ցինկ, երկաթ, մանգան, յոդ և սելեն։ Այս սննդանյութերը մասնակցում են ոսկրային համակարգի, հոդերի, իմունային համակարգի և օրգանիզմի այլ բնականոն գործընթացների պահպանմանը, ինչպես նաև նպաստում են մաշկի և բրդածածկույթի առողջությանը։
ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՎԵԼՈՒՄՆԵՐ՝ հակաօքսիդանտներ, կոնսերվանտներ։
Ունե՞ք կարծիք ապրանքի մասին:
Տվեք գնահատական և գրեք ձեր կարծիքը





